Մշտական Ներկայացուցիչ

Ն.Գ. Պարոն Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԺՆԵՎԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ (ՆՍՏԱՎԱՅՐԸ` ԺՆԵՎ)


Ծննդյան թիվը և վայրը

06.04.1976թ., ք. Երևան

Կրթություն

1993 – 1998թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն

1996 - 1997թթ. Արաբերեն լեզու և գրականություն, Կահիրեի համալսարան, Եգիպտոս

1999 - 2001թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա

2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Բոստոն, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն

1999 - 2000թթ. ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի կցորդ

2000 – 2004թթ. Սիրիայում ՀՀ դեսպանության կցորդ, Դամասկոս

2004 – 2006թթ. ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար

2006 - 2009թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության 2-րդ քարտուղար, Վիեննա, Ավստրիա

2009 – 2010թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի 1-ին քարտուղար

2010 – 2012թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի վարիչ

2012 – 2014թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանի տեղակալ, Վաշինգտոն

2014 – 2019թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

2019թ. ապրիլ    Նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնև)

2019թ. հունիս   Նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև)

Դիվանագիտական աստիճանը

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Գիտական աստիճան

պատմական գիտությունների թեկնածու

Օտար լեզուների իմացություն

անգլերեն, ռուսերեն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու դուստր