Լուրեր

12.11.2019 • ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի շնորհանդեսը

Նոյեմբերի 12-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի շնորհանդեսը։ Զեկույցը կազմվել է Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Ինտերակտիվ երկխոսությանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ,...

14.10.2019 • Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին

  ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ...

12.10.2019 • Աննա Հակոբյանն այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց․ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր

  Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի և գործարար կապերի զարգացման տնօրեն...

13.08.2019 • ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԿԱՅԱՑԱՎ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈ

  Օգոստոսի 13-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը կրում էր «Հայկական երեկո» խորագիրը:   Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր), Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։   ՏԵՂԵԿԱՆՔ․ _«Պուպլենժ դասական...

01.08.2019 • Armenian prime minister Nikol Pashinyan gave his congratulations to. Maurer, President of the Swiss Confederation on the occasion of the national day of Switzerland:

  Armenian Prime Minister Nikol Pashinyan gave his congratulations to Maurer, President of the Swiss Confederation on the occasion of the national day of Switzerland: " I would like to address you, as well as to the swiss friend people my warm congratulations on the occasion of the Swiss Confederation National day. I am pleased that the Swiss-Swiss friendship relationship continues to develop and deepen, and our meeting of the beginning of this year in davos is the best testim ony. Armenia is of great interest to strengthening even more of the mutual beneficial Swiss-Swiss cooperation, and I am convinced that thanks to our joint efforts we will succeed in giving a new momentum to our partnership, based on shared values and friendship links Between our peoples, in all areas of common interest. I wish you health and success, and to the people friend Switzerland - success and peace."

01.08.2019 • Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ «Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,- իր ուղերձում...

22.07.2019 • ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

  Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։  Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն...

08.07.2019 • ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

    Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։  Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես...

05.07.2019 • ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

  Հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո...

28.06.2019 • Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ UNCTAD-ը զեկույց է պատրաստում Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ. նախագահ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավ

  Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է...