Լուրեր

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԿԱՅԱՑԱՎ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈ

13.08.2019

  Օգոստոսի 13-ին Շվեյցարիայում Հայաստանի
դեսպանության հովանու ներքո «Պուպլենժ
դասական երաժշտության փառատոնի»
շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը
կրում էր «Հայկական երեկո» խորագիրը:

  Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի
(ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր),
Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ
հնչեցին կոմպոզիտորներ Կարեն
Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի,
Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի
և Էդվարդ Բաղդասարյանի
ստեղծագործությունները։

  ՏԵՂԵԿԱՆՔ․ _«Պուպլենժ դասական
երաժշտության փառատոնը» հիմնադրվել է
2010թ․-ին դաշնակահար Ֆրանսուա Խավիեր
Պոզատի կողմից իր հայրենի Պուպլենժ
քաղաքում։ Յուրաքանչյուր ամառ
կազմակերպելով մեկ տասնյակից ավելի
համերգներ` այն ներկայումս Ժնևի շրջանի
ամենահեղինակավոր փառատոններից մեկն է
հանդիսանում և հասարակական լայն
հետաքրքրություն է առաջացնում։