• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

Բիզնես Հայաստանում

Ներդրումային քաղաքականություն

Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են` ներդրումային միջավայրի բարելավումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ` ՕՈՒՆ) խթանումը:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի գերակայություններին: Այս նպատակների իրականացմանն է ուղղված ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հոկտեմբերի 8-ին հավանության արժանացած ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ ազգային և առավել բարենպաստության ռեժիմների ամրագրման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքներով:

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը:

 

Աղբյուր. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

       

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: