• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանի մասնակցությունը Մարդու իրիավունքների խորհրդի 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

29 փետրվարի, 2012
  Ս.թ. փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով Ժնևում է գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

 Փետրվարի 29-ին Ա. Հովակիմյանը ելույթով հանդես եկավ Մարդու իրիավունքների խորհրդի 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

  Ելույթում մասնավորապես նշվում էին ՀՀ կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ոլորտում վերջին զարգացումները` Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման ազգային զեկույցների ներկայացման ընթացքը, ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ տարբեր կառույցների, այդ թվում պայմանագրային մարմինների, Ընդհանուր պարբերական դիտարկման և հատուկ ընթացակարգերի կողմից ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, մարդու իրավունքների պաշտպանության ազգային պլանի մշակման ընթացքը:

  Ա. Հովակիմյանը հատուկ անդրադարձ կատարեց ցեղասպանության կանխարգելման խնդրին, որը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական առաջնահերթություններից մեկն է, հատկապես կարևորվեց կրթության դերը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում նաև ցեղասպանությունների կանխարգելման գործում և դրանք դատապարտելու անհրաժեշտությունը` անկախ նրանից, ում կողմից, երբ և որտեղ են դրանք իրականացվել:

  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը իր ելույթում անդրադարձավ նաև ժողովրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և միացել է միջազգային իրավունքի հիմնարար գործիքներին` կիրառելով դրանք ամենօրյա կյանքում: Այս կապակցությամբ Ա.Հովակիմյանը համոզմունք հայտնեց, որ համապատասխան ՄԱԿ մարմիններն իրենց հերթին, ելնելով մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրությունից` պետք է հանդես գան ամենուր և առանց որևէ սահմանափակման մարդու իրավունքները պաշտպանելու և խրախուսելու դիրքերից: 

  Ժնև այցելության շրջանակներում Ա. Հովակիմյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Վիետնամի և Լիտվայի փոխարտգործանարարների հետ` վերջիններիս խնդրանքով: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

  Այցի շրջանակներում Ա. Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Վասիլյևի և Շրջակա միջավայրի գնահատման Էսպո կոնվենցիաայի քարտուղար Ն. Բոնվուազինի հետ: Հանդիպման ընթացքում նշվեց հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվեցին կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: