• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Շ. Ազնավուրի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի հետ

12 հունիսի, 2012

   Հունիսի 12-ին Ժնևում ՄԱԿ գրասենյակում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի հետ:

   Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը նշեց նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը: Պարոն Գուտերեսը նշեց իր և գրասենյակի մշտական ուշադրությունը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատեց գրասենյակի պատրաստակամությունը աջակցել Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: