• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

13 հունիսի, 2012

Ս.թ. հունիսի 13-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը հանդիպեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ - IOM) գլխավոր տնօրեն Ուիլյամ Սվինի (William Lacy Swing) հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև աշխատանքային այցով Շվեյցարիայւոմ գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:

Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպության ընդհանուր գործունեությունը և Հայաստանում իրականացվող ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքի և միգրացիայի թեմաներին: Գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ աշխարհի 26 երկրներ ունեն Սփյուռքի նախարարություններ, և որ ՄՄԿ-ն 2013թ. գարնանը նախատեսում է կազմակերպել Սփյուռքի նախարարների հանդիպում, որին հրավիրեց մասնակցելու նաև տիկին Հակոբյանին:

ՀՀ Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ 2011թ-ին Հայատանում արդեն իսկ կազմակերպվել է նմանատիպ մի համաժողով` ՙՍփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում՚ խորագրով, որին մասնակցել են ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից և իր պատրաստակամությունը հայտնեց` հայկական փորձը, համաժողովի ամփոփիչ զեկույցը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել կազմակերպությանը:

Հ. Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ձևավորման պատմությունը, արդի խնդիրները և հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները:

Հանդիպման ավարտին դեսպան Ազնավուրը և նախարար Հակոբյանը կազմակերպության գլխավոր տնօրենին հրավիրեցին այցելել Հայաստան, ինչին պարոն Սվինգը արձագանքեց պատրաստակամությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: