• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

Հայաստանը նախագահել է ՄԱԿ և մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության ընդլայնում» թեմայով սեմինարի աշխատանքային քննարկումը

13 դեկտեմբերի, 2012
Հայաստանը նախագահել է ՄԱԿ և մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության ընդլայնում» թեմայով սեմինարի աշխատանքային քննարկումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

   Իր բացման խոսքում ՀՀ ներակայացուցիչը նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների խորհրդի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական և առաջնային նշանակության թեմաներից է և կարևորեց հասարակական կազմակերպությունների և ազգային հաստատությունների դերը կանանց իրավունքերի պաշտպանության հարցում, ինչպես նաև դրանց ու ՄԱԿ-ի և տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

   Սեմինարը կազմակերպվել էր Մարդու իրավունքների խորհրդի հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող Բելգիայի (արևմտաեվրոպական խումբ), Հայաստանի (արվելաեվրոպական խումբ), Թայլանդի (Ասիական խումբ), Մեքսիկայի (Լատինամերիկյան խումբ) և Սենեգալի (Աֆրիկայի խումբ) համատեղ համահեղինակած բանաձևի շրջանակներում:

   Սեմինարին մասնակցում էին ՄԱԿ-ի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, պայմանագրային մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ: Սեմինարի երեք օրերի ընթացքում թեմատիկ քննարկումները նվիրված էին ՄԱԿ-ի և տարածաշրջանային մեխանիզմների միջև համագործակցության երեք ուղղությունների` տեղեկատվության փոխանակման, համատեղ գործունեության և նախկին հանձնառությունների կատարման համար կոնկրետ առաջարկությունների մշակմանը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: