• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

Հայաստանի մշտական ներկայացուցիչը ողջույնի խոսքով հանդես եկավ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությանը

23 մայիսի, 2019

Մայիսի 23-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի Ազգերի պալատում տեղի ունեցավ անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցադրության բացման արարողությունը։

«Հրադադար» խորագիրը կրող այս ցուցադրությունը կազմակերպվել էր Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի, Լիբանանի, Բելգիայի և Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ Ժան Պողոսյանն, իր արվեստում օգտագործելով կրակն ու ծուխը, ի ցույց է դնում, որ դրանք կարող են խորհրդանշել ոչ միայն պատերազմն ու ավերածությունը, այլև` ծառայել ստեղծագործելու ու գեղեցիկն արարելու արվեստին։ Նա ընդգծեց, որ արվեստն ու մշակույթը՝ որպես համամարդկային արժեքներ, լավագույն հնարավորությունն են ընձեռում խաղաղության ու համակեցության ուղերձով հանդես գալու համար։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարիներ շարունակ «Պողոսյան հիմնադրամի» կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական գործունեությունն` ուղղված, մասնավորապես, արվեստի, մշակույթի ու կրթության զարգացմանը։

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի երկու շաբաթ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: