• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

Աննա Հակոբյանն այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց․ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր

12 հոկտեմբերի, 2019

 

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյան, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը, տիկնոջ՝ Հյուգեթ Գաբրաշի հետ, Շառլ Էգլի և Արուս Զարբաբյան Էգլին։

Անդրե Մակն ու Ռեյ Լունիուսը Աննա Հակոբյանին ներկայացրել են Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի պատմությունը, առաքելությունը, նպտակները, հնարավորություններն ու հետագա ծրագրերը։  Զրուցակիցները մտքեր  են փոխանակել զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի առանձնահատկությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին, անդրադարձան այս բնագավառում Շվեյցարիայի արձանագրած ձեռքբերումներին։  Քննարկում է ծավալվել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ ։

Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, որոնք ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային և հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաև հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք և այլն):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: