• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցի քննարկումը

11 մայիսի, 2012

             Մայիսի 10-ին և 11-ին Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր 48-րդ նստաշրջանում քննարկեց Հայաստանի 3-րդ պարբերական զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի, ոստիկանության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայիով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը:

Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես ներկայացնելով խոշտանգումների հասկացության սահմանման օրենսդրական ջանքերը, քրեակատարողական համակարգում, ոստիկանությունում որոշ բացասական երևույթների վերացմանն ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ու զարգացումները:

Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ընթացքը` 4 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցի միջոցով: 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: